Jump to content

Աթրագեն ալպիական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթրագեն ալպիական
Աթրագեն ալպիական
Աթրագեն ալպիական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Anemoneae
Ցեղ Մամրիչ (Clematis)
Տեսակ Աթրագեն ալպիական (C. alpina)
Միջազգային անվանում
Clematis alpina

Աթրագեն ալպիական (լատին․՝ Atragene alpina ), հրանունկազգիների ընտանիք, աթրագեն ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թփանման լիան է, որը հենարանի վրա կարող է բարձրանալ մինչև 3 մ։ Տերևները երկար կոթունավոր են, կրկնակի եռամասնյա կամ եռամասնյա, առաջնային տերևիկները երկար, երկրորդայինները՝ կարճ կոթունավոր կամ նստադիր, օվալաձևից մինչև նշտարաձև, 2—5 սմ երկարությամբ, սրածայր, սղոցաեզր կամ ատամնաեզր, ներքևի կողմից, ջղերի ուղղությամբ, թեթևակի աղվամազապատ։ Ծաղիկները մեծ մասամբ միայնակ են, բարակ ծաղկակիրներով, դեպի ցած հակված, լայն, զանգականման, 2—6 սմ տրամագծով, կապտալազուր կամ մանուշակաերկնագույն գունավորմամբ։ Բաժակաթերթիկները 4-ն են, ձվաձև-էլիպսաձև կամ նշտարաձև, սրածայր, դրսից և եզրերում նուրբ մազմզուկապատ։ Պսակաթերթիկները թիականման են, կրկնակի անգամ կարճ բաժակաթերթիկներից։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, անտառներում, թփուտներում, գետերի ափերին կամ ժայռային փլվածքներում։ Մշակվում է 1792 թ.: Նախկին ԽՍՀՄ-ում մշակվում է ամենատարբեր կլիմայական պայմաններում (Տալլին, Տարտու, Լատվիայի պուրակներում, Լենինգրադ, Կիև, Լվով և այլն)։ Լայնորեն է մշակվում նաև Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Մշակվել է Երևանի բուսաբանական այգում, մամրիչ (Clematis) անվան տակ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 124։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթրագեն ալպիական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթրագեն ալպիական» հոդվածին։